Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհբրիբան Ալիևայի հետ այցելել է Արցախի գրավյալ Վարանդայի, Ջրականի և Կովսականի շրջաններ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևները Վարանդայում ծանոթացել են Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ճանապարհի շինարարությանը, իսկ Ջրականում մասնակցել են Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի «Սոլթանլի» կայանի և «Ազերէներջի» ԲԲԸ-ի 330/110 ԿՎ էներգետիկ հանգույցի հիմնարկեքի արարողությանը։