Հայաստանի տարբեր մարզերում այսօր տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ։ Այս անգամ Սպիտակում մի խումբ քաղաքացիները մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են ներկա իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ քաղաքացիները փակել էին նաև Երևան-Սևան մայրուղին, սակայն ոստիկանները բռնի ուժով բացեցին այն։