Ազատագրական շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանը շնորհավորել է Հայաստանի առաջին Հանրապետության տոնը․
1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը և վերականգնվեց երկար դարերով կորսված մեր պետականությունը։
Եթե այդ դժվարին ժամանակահատվածում՝ պատերազմից, ցեղասպանությունից հետո, երբ թուրքերը գրեթե հասել էին Երևանի մատույցներին, հայերն իրենց մեջ ուժ գտան պայքարելու, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հաղթելու, անկախ Հանրապետություն և պետականություն ստեղծելու, ուրեմն այսօր մենք բազմակի անգամ շատ պետք է ուժեղ լինենք, չհանձնվենք և կերտենք ավելի լավ և ուժեղ Հայաստան։
Շնորհավոր: