Շաբաթ, 7 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Պարտվողական ու զիջողական դիրքերից պետք չէ բանակցել, պետք է խուսափենք համաձայնագրեր, դաշնագրեր ստորագրելու. Արամ Ա

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով ողջունում ենք մեր ժողովրդի սիրելի զավակներին:

Դարձյալ մայիսի 28-ն է, ազատոության ու անկախության ձգտող, պայքարող հայ ժողովրդի համար յուրաքանչյուր օր Մայիսի 28 է եւ պետք է այդպես լինի:

Այս տեսլականով եւ հանձնառությամբ սերունդներ կազմվեցին երկար տարիներ եռագույնով ամբողջական Հայաստանը ամբողջական հայությամբ վերակերտելու հավատքը եւ կամքը տասնամյակներ շարունակ իմաստավորեցին օրերը մեր ժողովրդի զավակների:

Արդարեւ աշխարհաքաղաքական պայմանների պարտադրանքով, մեր կորցրած անկախությունը 1991-ին վերականգնեցինք՝ անկախ ազգերի շարքին եռագույնը բարձրացնելով, միջազգային համայնքի դիմաց հայրենիքի անկախությունն ամրացնելու մեր վճռականությունը հաստատելով:

Անցնող 30 տարիներին յուրաքանչյուր հայ ազգի համաքական տունը ամրացնելու եւ ծաղկեցնելու, համազգային ճիգին տարբեր կերպերով բերեց իր գործուն մասնակցությունը: Սակայն դժբախտաբար ահավոր փտածությունը, անհեռատես քաղաքականությունը, ջլատիչ անմիաբանությունը դարձան քանդիչ ներկայություն Հայաստանի մեջ:

Մինչ մենք մեր հաղթանակով շլացանք, առանց այն դիվանագիտական հաղթանակաի եւ տնտեսական զարգացման վերածելու, եւ մեր բանակը կազմակերպելու, թշնամին լուռ կերպոփվ պատրաստվեց, հերոսների արյունով ձեռք բերված մեր հաղթանակը պարտության վերածելու վճռականությամբ: Պատահեց աղետը: կորցրեցինք հայի արյունով ազատագրված հողերը, կորցրեցինք շուրջ 5 հազար երիտասարդ հերոսներ, կորցրեցինք հայի ստեղծագործ ոգու ու հավատքի արտահայտությունը եղող վանքեր, եկեղեցիներ եւ մշակութային անհամար կոթողներ:

Այսօր հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքի վերեւում: Վերանկախացած Հայաստանի հզորացման մասնակից դարձած Սփյուռքի հայության երկնակամարը սկսել է ծածկվել անտարբերության ու հոռետեսության ամպերով:

Արդարեւ, խոր ցավով ու մտահոգությամբ ենք հետեւում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Փաստորեն, հայ կյանքից ներս փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողությունը դարձել են իրական: Արցախի պատերազմից հետո փոխանակ մեր ուժերը համախմբելու, մեր միասնականությունը ամրապնդելու ու մեր ներուժը կազմակերպելու ներքին բեւեռացումը դարձել է ավելի խորը, ազգակործան ու հայրենաքանդ վտանգներով լեցուն;

Ներկա կացության մեջ թշնամին դարձել է ավելի պահանջկոտ ու հարձակողապաշտ, եւ մեր մոտ ու հեռու գործընկերներն ու բարեկամները սկսել են անտարբեր լինել Հայաստանի նկատմամբ:

Ապրիլի 24-ի հայրեպետական մեր պատգամի մեջ մեր խորը մտահոգությունն արտահայտեցինք միաժամանակ մեր հստակ պատկերացումը պարզեցինք Հայաստանի ներկայի ու մանավանդ ապագայի նկատմամբ: Ասացինք ու կրկնում ենք այսօր՝ մենք խաղաղության գործընթացին համաձայն ենք, սակայն ոչ ի հեճուկս Հայաստանի ամբողջականության ու անվտանգության եւ Արցախի հայության ինքնորոշման:

Մենք տարածաշրջանում Թուրքիայի հյետ դիվանագիտական հարաբերությունների բնականոնացման սկզբունքին համաձայն ենք, սակայն դարձյալ ոչ ի հեճուկս Հայոց ցեղասպանության ճանաչման եւ մեր ժողովրդի իրավունքների հատուցման:

Պարտվողական ու զիջողական դիրքերից պետք չէ բանակցել, պետք է խուսափենք համաձայնագրեր, դաշնագրեր ստորագրելուց: Հայաստանի իշխանությունն այսօր, վաղը եւ միշտ պետք է գիտակցի, որ համահայկական տարողություն ունեցող խնդիրների գծով ինչպես հաճախ շեշտել ենք, իրավունք չունի առանձին որոշումներ առնելու: Հայաստանի բարեկամներն ու թշմանիները եւս պտք է իմանան, թե հսկա Սփյուռք կա Հայաստանի ու Արցախի ժողովրդի կողքին, եւ նրանց պահանջների թիկունքին: Իր հողային ամբողջականությոնն ու անվտանգությունը, ինչպես նաեւ Արցախի ինքնիշխանությունը կորցնելու վտանգի ենթակա, անորոշ ապագայի դիմաց գտնվող Հայաստանը կարիքն ունի խոհեմություն ու հեռատեսություն, քաջություն ու տեսլական ունեցող քաղաքական ղեկավարների:

Կրկնում ենք, հեռատեսություն եւ քաջություն, տեսլական ու խոհեմություն ունեցող քաղաքական ղեկավարների, որոնք կարողանան

Առաջին. Հայրենիքի գերագույն շհերի շուրջ համախմբել մեր ժողովրդի բոլոր զավակներին եւ անսասան պահել Հայաստանի գերիշխանությունը:

Երկրորդ. Վերջ տալ այլամերժությունը խորացնող ու բռնության առաջնորդող բեւեռացումներին,

Երրորդը. Արցախի հայության ինքնորոշման արդար իրավունքը երբեք սակարկության նյութ չդարձնել,

Չորրորդ. Հայոց բանակի հզորացումը, կազմակերպումը եւ արդիականացումը նկատել առաջնահերթ:

ՍԻրելի հայ ժողովուրդ, ի Հայաստան, Արցախ եւ սփյուռս աշխարհի, լինենք արթուն, Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են կտրատել Հայաստանը եւ ջլատել մեր ազգի հավաքական ուժը: Լինենք իրատես, ներկա վտանգալից կացության շարունակումը պետք է հյուծի մեր ներուժը, քայքայի տնտեսությունը եւ արտագաղթի դռները Արցախից ու Հայաստանից լայնորեն բանան: Մեր ժողովրդի ժամանակակից պատմության այս ճակատագրական հանգրվանին ահավոր տագնապներով շրջապատված ու հոգեվարքի մեջ գտնվող Արցախն ու Հայաստանը, Սփյուռքի հետ միասին հրամայական ու անհետաձգելի կարքն ունեն հայրենիքը դեպւ փրկություն առաջնորդող ամուր միասնականության:

Սարդարապատի միասնականությունը փրկեց Հայաստանը, չմոռանանք պատմությունը: Այսօր եւս սարդարապատյան շնչով ու ոգով թրծված նույն միասնականությունը պետք է փրկի մեզ:

Սիրելի ժողովուրդ հայոց, Մայիսի 28-ը հրավեր է զգաստության եւ ինքնաքննության, եւ կոչ պատասխանատվության ու նպատակասլաց հանձնառության ի խնդիր միակամ հայության, ինքնավար Արցախի եւ հզոր Հայաստանի:

Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img