Ընդդիմադիրները երթով հասել են Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ քիչ հետո երկու պատգամավոր կբարձրանա շենք, հանդիպելու նախարարների հետ՝ լսելու վերջիններիս դիրքորոշումը ընդդիմադիրների հրապարակած փաստաթղթի վերաբերյալ։
Նշենք, որ նարնք պահանջում են ԱԺ-ից հունիսի 3-ի արտահերթ նիստի ժամանակ այդ հայտարարությունը ընդունել որպես պաշտոնական փաստաթուղթ։ Իշխան Սաղթելյանի խոսքով՝ Հայաստանում ցանկացած մարդ, պաշտոնյա, գիտակրթական հաստատության ներկայացուցիչ պետք է կողմ լինի կամ դիրքորոշում հայտնի ներկայացված հայտարարության վերաբերյալ, որտեղ խոսվում է Արցախի կարգավիճակի, սահմանազատման, սահմանագծման և այլ հարցերի մասին։