Ոստիկանությունն օրենք է խախտում և թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին մտնել կառավարության 3-րդ մասնաշենք։ Այս մասին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Ոստիկանության գործողությունների արդյունում լարվեց իրավիճակը և քաշքշուկ տեղի ունեցավ: Իրենք կանգնում են այս իշխանությունների կողքին, որպեսզի նրանք այս պատերի հետևում պախկվեն և դիրքորոշում չհայտնեն այս խայտառակության վերաբերյալ: Բայց այս նախարարություններում աշխատում են բազմաթիվ հայրենասեր մարդիկ, ովքեր գիտակցում են, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը։ Այդ մարդիկ յուրօրինակ պատանդի կարգավիճակում են այս իշխանությունների ձեռքին»,-ասաց պատգամավորը։