ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով մտադիր է դիմել ԱԺ խորհրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
«Ես տրամադրված եմ ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով դիմել Ազգային ժողովի խորհրդին: Ընդհանուր առմամբ՝ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին։ Կարծում եմ, որ չի կարելի երբ ուզենալ՝ գալ նիստի, երբ ուզենալ՝ չգալ։ Աառվել ևս, որ այդ պատգամավորները վաղուց անցել են թույլատրելի սահմանը», — ասաց Ալեն Սիմոնյանը։