ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացում սեղանին դրվելու են բոլոր քարտեզները։
«Դուք տեղյակ եք՝ ստեղծվել է հանձնաժողով, այդ հանձնաժողովն իր առաջին աշխատանքը կատարել է։ Թող աշխատի, տեսնենք ինչ կլինի»,- ասաց նա։ Հարցին, թե որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվելու, Հակոբյանը պատասխանեց․ «Տարբեր քարտեզներ, ինչքան քարտեզ ունենք, դնելու ենք սեղանին»։