Ընդդիմադիր պատգամավորները, լրագրողների ուղեկցությամբ, այս պահին Երևանի պետական համալսարանի շենքում են։ Նրանք ցանկանում են հանդիպել ԵՊՀ ռեկտորի հետ, սակայն ռեկտորը, կարծես, համալսարանում չէ։ Պատգամավորները թակում են ռեկտորի աշխատասենյակի դուռը, սակայն ապարդյուն։ ԵՊՀ աշխատակիցները նշում են, որ ռեկտորը տեղում չէ և հանդիպում հնարավոր չէ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը, իրենք բոլոր գիտակրթական հաստատությունների ղեկավարների, գիտնականների, պետական պաշտոնյաների հետ հանդիպելու են՝ լսելու վերջիններիս կարծիքը ընդդիմության հայտարարության մասով։