Իշխան Սաղաթելյանը կարող էր գալ այն հարթակ, որը Սահնամանադրությամբ ձևավորված է մեր երկրում, այսինքն՝ Ազգային Ժողով և տար իրեն հուզող ցանկացած հարց։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ գնալու են պետական գերատեսչություններ՝ հասկանալու, թե ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախի հարցում։
«Գալու է իմ դուռը, որ ի՞նչ անի։ Ես տեսնում եմ, որ իրենք թափառում են քաղաքում, գնում են այս նախարարությունից այն նախարարություն, փորձում են հանդիպել նախարարների հետ, բայց նախարարները զբաղված մարդիկ են, օրակարգ ունեն, բավական խիտ զբաղվածություն։ Գալ, պահանջել հանդիպում, որպեսզի տալ մի հարց, որի պատասխանը իրենց ոչինչ չի տալու, չեմ կարծում, որ ամենաարդյունավետ զբաղմունքն է։ Իշխան Սաղաթելյանը որտե՞ղ էր 44-օրյա պատերազմի ընթացքում և արդյոք ինքը պետք է ինձ այդպիսի հարց տա, թե՞ ես՝ իրեն»,- ասաց Քերոբյանը։