ՆԱՏՕ-ի երկրները մտնում են Ասիա՝ լարվածության կետեր ստեղծելով Ռուսաստանի և Չինաստանի սահմանների ողջ տարածքում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը:
«Խոսքը Ասիայում ՆԱՏՕ-ի հաստատվելու մասին Է, համապատասխանաբար, Ռուսաստանի և Չինաստանի սահմանների ողջ պարագծով խնդրահարույց կետերի ստեղծման, սպառազինությունների հերթական մրցավազքի գործարկման մասին, որը, ակներևաբար, հղի Է Ասիայում սառը պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային անվտանգության համակարգի լիակատար հավասարակշռության խախտմամբ»,- նշել Է դիվանագետը։