Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Երևանում և մարզերում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերն ավելանում են. Գլխավոր դատախազություն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ Երևան քաղաքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերն ավելանում են։ Մասնավորապես, եթե 2019թ.-ին ստացվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 204 հաղորդում, 2020թ.-ին՝ 259 հաղորդում, ապա 2021թ.-ին՝ 292 հաղորդում:

Երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններից շարունակում են գերակշռել նրանց ծեծի ենթարկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և այլ դեպքերը:

2021թ.-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննված՝ 90 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ:

Նման հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց շուրջ 52%-ը եղել են 18-35 տարեկան, իսկ 40%-ը՝ 35 տարեկանից բարձր տարիքի անձինք: Ընդ որում, կատարված ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների շուրջ 40%-ը կատարվել է այն անձանց կողմից, որոնց վրա, ըստ էության, դրված է երեխաներին դաստիարակելու պարտականություն։

Տարեցտարի նկատվում է անչափահասների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանություն ահազանգելու, անձամբ ոստիկանության բաժին ներկայանալու և հաղորդում տալու դեպքերի աճ։ Եթե 2020թ. արձանագրվել է նման ընդամենը 2 դեպք, ապա 2021թ. ընթացքում արձանագրվել է 11 դեպք:

Նշված դեպքերի վերլուծությունը փաստում է, որ մինչև 16 տարեկան երեխաների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ահազանգերն առավելապես վերաբերել են նրանց նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությանը՝ գործադրված երեխային դաստիարակելու պարտականություն ունեցող անձանց կողմից։

Դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքներով խնդիր է դրվել բարձրացնել հետևողականությունը՝ անկախ տարիքից անչափահասների կողմից իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ահազանգները պատշաճ ստուգման ենթարկելու հարցում, մասնավոր մեղադրանքի գործերով, անկախ նրանից տուժողի օրինական ներկայացուցիչը բողոքում է, թե ոչ՝ երեխայի լսվելու իրավունքի իրացումն ապահովելու հարցում։

Անհրաժեշտ է համարվել նաև այն դեպքերով, երբ անչափահասի նկատմամբ ենթադրյալ հանցանք կատարողը նրա ծնողն է կամ երեխայի դաստիարակության պարտականություն ունեցող այլ անձը, պարտադիր քննության առարկա դարձնել վերջիններիս կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները՝ արժանացնելով դրանք համապատասխան իրավական գնահատականի:

Կարևորվել է նաև ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ կիսամյակային կտրվածքով օպերատիվ խորհրդակցությունների կազմակերպումը՝ քննարկելու տվյալ կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների արձանագրված դեպքերը, դրանց վերաբերյալ պատասխանատու գերատեսչությունների աշխատակիցների կողմից իրենց լիազորություների իրականացման ամբողջականությունը, վեր հանելու հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները, առկա խնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img