Ուկրաինայի օրական մարտական կորուստները կազմում են 60-100 սպանված և շուրջ 500 վիրավոր զինվորական: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեքենսկին մայիսի 31-ին Newsmax հեռուստաալիքի հրապարակած հարցազրույցում։ «Իրադրությունն Ուկրաինայի արևելքում շատ ծանր Է:
Մենք օրական մարտում կորցնում ենք 60-ից մինչև 100 զինվոր և ունենում ենք շուրջ 500 վիրավոր»,- ասել Է նա: Զելենսկու պնդմամբ՝ ուկրաինացիները երկրի արևելյան մասում «պահում են պաշտպանության պարագիծը», իսկ Խարկովի մարզում «հակահարձակվում են և ճնշում գործադում»: Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան մտադիր չԷ զիջել իր տարածքները: «Մենք պատրաստ չենք զիջելու մեր ինչ-որ տարածքներ, որովհետև դրանք մեր անկախությունն են, մեր ինքնիշխանությունը»,- ասել է նա։