նախագահ Ջո Բայդենը մայիսի 2-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կքննարկի դաշինքի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի Է ունենալու հոնիսի 28 – 30-ը Մադրիդում:
Հունիսի 1-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վաղը նախագահն Սպիտակ տանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի եւ ազգայն անվտանգության հարցերով իր օգնական Ջեյք Սալիվանի հետ: Նրանք կքննարկեն ՆԱՏՕ-ի՝ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման եւ մեր անդրատլանտյան դաշինքի ուժի հարցերը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: