Հունիսի 2-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկի պողոտայում, հայազգի գործարար է սպանվել: Ըստ ՌԴ Քնչական կոմիտեի՝ հունիսի 2-ի երեկոյան Կոմսոմոլսկի պողոտայի բնակելի շենքի բակում հայտնաբերվել է 1960 թվականին ծնված տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Պարզվել է, որ սպանվածը գործարար Հովհաննես Քամարյանն է։
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ 25-ամյա երիտասարդը վազել է Քամարյանի հետևից, ապա խլացուցիչով ատրճանակով մի քանի անգամ կրակել գլխին։ Քամարյանն այդ պահին եղել է 22-ամյա դստեր հետ, ով միանգամից փախչում է տարածքից։
Լրատվականը նաև գրում է, որ տեղեկություններ կան, որ Քամարյանը Հայաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ է՝ ծանր հանցագործություն կատարելու համար։