Այսօր ժամը 16։00-ին ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու, որի օրակարգում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծն է՝ «Ազգային ժողովի հայտարարությունը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ ՔՊ–ն արդեն իսկ հայտարարել է, որ չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին։
Ազգային ժողովի դիմաց ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում։ ԱԺ շենքի դիմաց տեղադրվել են լուսաձայնային նռնակներ։