Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» միջազգային համաժողովի մասնակիցներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» առաջին միջազգային համաժողովի մասնակիցներին։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» նախագահ Գոռ Մնացականյանը տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել իրավաբաններ և միջազգային իրավունքի առաջատար փորձագետներ 16 երկրներից՝ քննարկելու 44-օրյա պատերազմի արդյունքում արցախահայության, ռազմագերիների, տեղահանված անձանց իրավունքների ոտնահարումներին և միջազգային արդարադատությանն առնչվող խնդիրները:

Հանդիպմանը Նորին Սրբությունը, ընդգծելով միջազգային գիտաժողովի կարևորությունը, հատկապես հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակներում, հույս հայտնեց, որ իրավաբաններն ու միջազգային իրավունքի առաջատար փորձագետները, հաղորդ կդառնան Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին և միջազգային հաթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, որն ուղղված է ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված համամարդկային նշանակություն ունեցող կրոնական, հոգևոր-մշակութային կոթողների դեմ։

Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը փոխանցեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին նման կարևոր նախաձեռնություն դրսևորելու համար՝ փորձելով նպաստել հետպատերազմյան դժվարությունների հաղթահարմանը։Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին հայկական հոգևոր արժեքների պահպանությանը և այդ ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքներին։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img