Ռուսաստանը ՀՀ ռազմավարական գործընկերն է, իրենք դրա կողմնակիցն են, դրա կրողն են, և խորհրդարանական ընդդիմությունն էլ ժողովրդի շրջանում հայտնի չէ որպես արևմտամետ ուժ, ու Լավրովի այցի դեպքում ընդդիմությունը իր բողոքը ձևակերպված ներկայացնելու է նաև Լավրովին։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ պատգամավորը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում նշել էր, որ տեղեկություններ ունի, որ իշխանությունները մտադիր են Ռուսաստանի ներկայացուցիչների՝ Հայաստան ժամանելուց առաջ ոստիկանական ուժերով ազատել Ֆրանսիայի հրապարակը տեղադրված վրաններից։