Հայաստանը տարբեր պատրվակներով շարունակում է ձգձգել Զանգեզուրի միջանցքի իրականացումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Հայաստանը տարածաշրջանում հաղորդակցության ամենասահմանափակ հնարավորություններ ունեցող երկիր է, ուստի Զանգեզուրի միջանցքի իրականացումը Հայաստանի համար նույնքան կարևոր է, որքան տարածաշրջանի մյուս երկրների համար։