ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների երեք կին պատգամավորներ՝ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը մտել են Առողջապահության նախարարության շենք՝ հանդիպելու Անահիտ Ավանեսյանին։
Չնայած ներսում գտնվող ոստիկանների հորդրորդներին և արգելքներին՝ նրանք հասան Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակի մոտ և պահանջել հանդիպում նրա հետ։ Աշխատակիցները նրանց փոխանցեցին, որ Ավանեսյանը նիստի է, ինչից հետ Քրիստինե Վարդանյանը մտավ նիստերի սենյակ և Ավանեսյանի վրա նետելով օրեր առաջ ոստիկանների հետ բախումների ժամանակ վնասվածքներ ստացած ցուցարարների նկարները՝ ասաց․
«Տիկի՛ն Ավանեսյան, Դուք հերիք չի այսքանից հետո խոսում եք, մի հատ էլ ոստիկանությանը պաշտպանում եք, մարդ Ձեր փոխարեն ամոթ ունենար, չէր կարողանա աչքերը թարթել։ Այս տղաների նկարները ամեն օր Ձեր երազին պետք է երևան, ես չգիտեմ այսքանից հետո ո՞նց եք ապրում, ամոթ Ձեզ։ Դուք պետք է բոլոր վիրավորների մոտ ծնկաչոք ներողություն խնդրեք»։