Երեքշաբթի, 25 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Հայաստանում նախատեսվում է 13 խոշորացված համայնք միավորել 5-ի մեջ․ Վաչե Տերտերյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանում նախատեսվում է 13 խոշորացված համայնք միավորել 5-ի մեջ, պետությունը նկատել է՝ խոշորացումից հետո համայնքները սկսել են շատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Տերտերյանը ներկայացրեց այն կառուցվածքը, որն առաջարկվում է փոփոխություններով. «Արագածոտնի մարզում Թալին համայնք, որը կմիավորի Թալին և Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնք, որը կմիավորի Ճամբարակը և Շողակաթը, Լոռու մարզում Ալավերդի համայնք, որ կմիավորի Ալավերդին, Ախթալան, Շնողը և Օձունը, Լոռու մարզում Տաշիր համայնք, որը կմիավորի Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը և Սյունիքի մարզում Սիսիան համայնք, որը կմիավորի Սիսիան և Գորայք համայնքները: Այս միավորման արդյունքում Արագածոտնի մարզի Թալին համայնքը կունենա 37.6 հազար բնակչություն, Ճամբարակը կունենա 15 հազար բնակչություն, Ալավերդին՝ 42 հազար, Տաշիրը՝ 18 հազար, Սիսիանը՝ 31 հազար 500-ին մոտ բնակչություն»:

Ինչո՞ւ ավելի խոշոր համայնքներ, փոխնախարարը պարզաբանեց. «Մեր տնտեսական, քաղաքական զարգացման այս էտապում պարզ դարձավ, որ այդ ավելի խոշոր համայնքներն ունակ են իրենց վրա վերցնել մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք կապված են համայնքի բարեկեցության ապահովման, ենթակառուցվածքների բարելավման, ներդրումային ֆոնի ապահովման, ինչպես նաև պետության կողմից որոշակի գործառույթներ համայնքներին փոխանցելու հրամայականի հետ»:

Նա շեշտեց՝ ապակենտրոնացման գործընթացը պետք է անկասկած սկսեն: Պետք է լինի ռազմավարություն, և որոշակի մասշտաբի բերված համայնքների համար այդ ռազմավարությունն իրականացվի: Ըստ Տերտերյանի՝ համայնքների կոնսոլիդացիայի արդյունքում համայնքների հնարավորության մեծացման մասին են խոսում սուբվենցիոն ծրագրերի ծավալների աճը բնութագրող թվերը: «Համայնքները շատ ակտիվ սկսել են ծրագրեր ներկայացնել, ինչը նշանակում է, որ իրենք կարողանում են միջոցներ կոնսոլիդացնել այդ ծրագրերն իրականացնելու համար»,-ասաց նա:

Փոխնախարարը համեմատության համար նաև օրինակ բերեց. Արմավիրի մարզի համայնքները 2019-ին ներկայացրել են 768 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 2020-ին՝ 2 մլրդ, 2021-ին՝ 3.76 մլրդ, 2022 թվականի համար 6.2 մլրդ դրամի ծրագիր է ներկայացվել մարզից: «Եթե համարենք, որ կեսը պետության համաֆինանսավորումը պետք է լինի, կստացվի, որ Արմավիրի համայնքները կարողացել են 3.1 մլրդի ռեսուրս կոնսոլիդացնել»,-ասաց Տերտերյանը:

Նա ներկայացրեց այլ մարզերի ցուցանիշները ևս՝ նշելով, որ միջինը 2 անգամ գրեթե բոլոր տեղերում ավելացել է ցուցանիշը: Փոխնախարարն ընդգծեց՝ հասկանում է, որ այդ կտրուկ աճը ոչ միայն խոշորացմամբ կարող է պայմանավորված լինել, սակայն դրա ճնշող մեծամասնությունը պայմանավորված է խոշորացմամբ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img