Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստեղծված սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նախկինում նախատեսված էր, հետապնդում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման նպատակ։ Այս գործընթացի շրջանակներում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարց, այդ թվում՝ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքների հետ կապված:
Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի Փառուխ գյուղի հետ կապված հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Փառուխում այնտեղ որոշակի արդյունքներ կան՝ իրադրության դեէսկալացիայի առումով։ «Մեզ մոտ ըմբռնում կա, որ դելիմիտացիայի ուղղությամբ սկսվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն ու անպայման կլուծվեն»։