Բրիտանական դատարանն առգրավել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մանկության ընկերը` միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջ, այժմ ՀՀ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի Ուեսթմինսթերում գտնվող 8․73 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանը, գրում է Daily Mail-ը:
Ըստ պարբերականի՝ Ռոտենբերգը չի վճարել հիփոթեքի գումարը, այդ պատճառով Բուքինգհեմյան պալատի և թագավորական այգիների շքեղ տեսարանով բնակարանը պետությունը առգրավել է։ Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Նատալյա Ռոտենբերգը բնակարանը գնել է իր անունով նախկին ամուսնու հետ դատական վեճերի ընթացքում՝ վերցնելով 1,3 մլն ֆունտ ստերլինգ վարկ: Չվճարելով պահանջված գումարը, պարտքի չափը հասել է 1,6 մլն ֆունտ ստերլինգի: