Ցանկացած պարագայում մենք նպատակ չենք ունեցել արգելել, որ շենք չմտնեն, մեր նպատակն է մոտ գտնվել և արտահայտել մեր ժողովրդի կարծիքը։ Այս մասին ԱԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու ավելի կոշտ մեթոդով չեն դիմավորում Լավրովին, ինչպես օրինակ արեցին Չեռնոգորիայի նախագահի պարագայում։
«Մենք ասում ենք՝ բարով եք եկել, բայց այն մարդիկ, ովքեր ձեզ հետ բանակցում են, չեն արտահայտում հայ ժողովրդի օրակարգը»,- նշեց Սաղաթելյանը։
Լրագրողի հարցին՝ ՌԴ ԱԳնախարար Սերգեյ Լավրովի հետ կապված կաշկանդվածություն կա՞ Սաղաթելյանը ասաց․«Ես գիտեմ՝ ինչ նկատի ունենք, մի քանի օր առաջ էլ գրում էիք Լավրովը, որ գա ռիսկ չեն անի ակցիա անել։ Մենք որևէ կաշկանդվածություն չունենք, երեկոյան կտեսնեք։ Մենք խնդիր ունենք երկրի շահերը պաշտպանելու, պաշտպանում ենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։