Առավոտյան ժամը 6-ն է, հենց նոր Ֆրանսիայի հրապարակում հերթական սադրանքը տըեղի ունեցավ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա նշել է. «Ինչ-որ մեկը անարգել, ոստիկանների աչքի առաջ կարողացավ ճեղքել բազմաթիվ ոստիկանների եւ կարմիր բերետավորների շղթան ու քշել վրանի վրա, որի մեջ քաղաքացիներ կային: Որեւէ հնարավորություն չկար հասկանալու, թե ինչ վնաս կարող էր հասցվել քաղաքացիներին։ Ամբողջ ընթացքում որևէ ոստիկան չի ֆիքսել համար, չի կասեցրել»,- նշեց Աննա Մկրտչյանը։