Խորհրդարանում լրագրողի հարցին՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար հնարավո՞ր է, որ ՔՊ-ն քննարկի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ՔՊ խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց՝ որևէ քաղաքական ճգնաժամ չկա, խորհրդարանում աշխատանքները շատ սահուն են գնում։
«Քաղաքական ճգնաժամ տեսնում եմ ընդդիմության մոտ։ Այսօր արդեն հերթապահության համար մարդ չեն կարողանում գտնել, անգամ, երևի թե, վարձով։ Իմ կարծիքն է դա։ Ես տեսնում եմ, որ ճգնաժամ կա։ Ընդդիմությունը չգիտի՝ ինչով ավարտել այս ամենը։ Լավ, հետոն ո՞րն է, է՞լ ինչն են փակելու։ Վերջի մի արդյունքի պե՞տք է հասնեն։ Բայց հույս ունեմ, որ կվերադառնան բնականոն աշխատանքի»,- նշեց Խաչատրյանը։