ՀՀ ազգային ժողովում գումարվել է հերթական նիստը: Հունիսի 14-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված է 22 հարց:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը: Պատգամավորները կքննարկեն նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ։