Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

2021-ի արդյունքով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60.3 տոկոս․ նախարար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանում 2021 թվականին պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ տարեկան տնտեսական աճը, որը սկզբնապես ծրագրված էր 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս: «Տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով, որոնք ձևավորել են 4 տոկոսային կետը: Աճի կեսն ապահովել են կացության և հանրային սննդի ծառայությունները: Արդյունաբերության աճի ազդեցությունը եղել է 0.8 տոկոսային կետ»,-ասաց նախարարը:

Իսկ գյուղատնտեսության կրճատումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա: Ընդհանուր աճի ցուցանիշը կրճատվել է 0.2 տոկոսային կետով:

«2021 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով: Բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրիլիոն 683,8 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով 7,9 տոկոսով, ճշտված ծրագրի նկատմամբ եկամուտների կատարողականը կազմել է 99,6 տոկոս: Եկամուտների 94,2 տոկոսը ձևավորել են հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ չափով, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն է»,-ասաց Խաչատրյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հարկերն աճել են 14,6 տոկոսով՝ հիմնականում հարկման բազաների, սպառման ու ներմուծման աճի հաշվին, ինչպես նաև դրոշմանիշային վճարների ու խտանյութերի արտահանման տուրքի ներդրման արդյունքում:

Տարվա հարկային եկամուտները մոտ 147 միլիարդ դրամով ավելին էին, քան սկզբնապես պլանավորված է եղել տարվա բյուջեով: Ճշգրտված բյուջեի հարկային եկամուտների ծրագիրը կատարվել է 100,2 տոկոսով:

Նախորդ տարվա 22.4 տոկոսի նկատմամբ հարկերը-ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսային կետով և հասել 22.7 տոկոսի:

Իսկ ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա կատարողականը գրանցել է վերջին տարիների համեմատությամբ բարձր, ճշտված պլանի նկատմամբ 92.5 տոկոս ցուցանիշ: 2020-ի համեմատությամբ ընթացիկ ծախսերն ավելացել են մոտ 120 մլրդ դրամ կամ 7,2 տոկոսով:

2021-ի արդյունքով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60.3 տոկոս, որը 3.2 տոկոսային կետով բարելավվել է նախորդ տարվա համեմատ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img