Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը։ «Երեկվա դրությամբ աշխարհում՝ 34 երկրում, արձանագրվել է 1704 դեպք՝ հիմնականում երիտասարդ տղամարդկանց շրջանում:
Վրաստանում կապիկի ծաղիկով վարակվածը ևս երիտասարդ տղամարդ է»,- այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարութան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու և կենդանիների ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
Նրա խոսքով՝ սահմանի անցման կետերում հայաստանյան մասնագետներն իրականացնում են հսկողությու։ Ուժեղացվել է վերահսկողությունը ջերմող հիվանդների համար, քանի որ կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, 2-3 օրվա ընթացքում ցան է առաջանում: