Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Երևանի 22 հիմնական դպրոցն այսուհետ կկրի 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի անունը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Երևանի հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ՝ «Երևանի Գևորգ Արշակյանի անվան հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում:

«Երևանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դպրոցի տնօրինության կողմից: Հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական և կառավարման խորհուրդների կողմից:

Գևորգ Արշակյանը ծնվել է 12.11.1996թ. Երևանում: Դպրոցական տարիներին հայոց պատմություն առարկայից 2 անգամ և ստեղծագործական շարադրություն անվանակարգում 1 անգամ հանրապետական և հասարակական օլիմպիադաներում ստացել է 1-ին կարգի դիպլոմներ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, սովորել այս բուհերի մի քանի ֆակուլտետներում: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր մեկնել ժամկետային ծառայության՝ Արցախ (Մատաղիս): Գևորգը ԵՊՀ-ում ուսանելու տարիներին երկու անգամ եղել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու, նաև՝ ԵՊՀ բրոնզե մեդալակիր: Համալսարանի ուսխորհրդի անդամ էր, գիտակրթական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ գիտխորհրդի և գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ:

Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: 44-օրյա պատերազմի լուրն ստանալուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, բուժվելուց հետո նորից վերադարձել է Ալաշան:

Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է: Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, ինչի համար Արցախի Հանրապետության նախագահի 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչի» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img