Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

«SADA CUP» բասկետբոլային մրցաշարը մարզական տոն կբերի Երևան. հավաքականի ներկայացուցիչները մեծ սպասելիքներ ունեն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Երևանում մեկնարկող «Սադա քափ» բասկետբոլային միջազգային մրցաշարը խոստանում է դիտարժան լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը: Վերջինս շեշտեց, որ կարևոր է հաղթել մրցաշարերում, սակայն առավել կարևոր է զարգացնել և այլ մակարդակի հասցնել հայաստանյան բասկետբոլը: «Մենք այստեղ խոսում ենք երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և բասկետբոլի լեզվով: Այստեղ մարզումներն անցկացնում ենք NBA-ի ոճով»,- ասաց նա:

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը մեծ ոգևորությամբ է միացել ընտրանուն: «Ուրախ ենք, որ 2016 թվականից հետո կրկին հավաքականի հետ ենք: Մեծ հնարավորություն է մասնակցել «Սադա քափ»-ին՝ դրանով իսկ նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը»,- ասաց նա:

Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Ալբերտ Թադևոսյանը մեծ ակնկալիքներ ունի առաջիկա մրցաշարերից: «Ուրախ ենք, որ մեզ հետ աշխատում է այնպիսի մարզիչ, ինչպիսին Ռեքս Կալամյանն է: Ծանր աշխատանքով ենք նախապատրաստվում առաջիկա մրցաշարերրին, սարսափելի հոգնում ենք, սակայն մեծագույն հաճույքով ենք պատրաստվում: Հույս ունենք ոսկե մեդալներով վերադառնալ Մալթայից՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից»,- ասաց նա:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան համագործակցում է «Սադա» ընկերության հետ: Համագործակցությունը տարածվում է չորս տարբեր տարիքային հավաքականների վրա: Հայաստանի բասկետբոլի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաքի միջոցով նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք «Սադա քափ» միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը (ԵԱ):

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img