Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Լուսանկարներ․ Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դառնա երրորդ երկրների շահերի բախման ռազմադաշտ․ բողոքի ակցիա՝ Հայաստանում գործող կենսալաբորատորիաների դեմ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Այսօր՝ հունիսի 22-ին ժամը 12:00-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ԱՄՆ բիոլաբորատորիաների գործունեության առնչությամբ:

Վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և հանրության առողջության ու կյանքի նկատմամբ վտանգ ներկայացնելու կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել: Ակցիային մասնակցել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը, «Ազատագրական Շարժում» նախաձեռնությունը և անհատ քաղաքացիներ, ովքեր մտահոգ են թեմայով։

Ակցիայի մասնակիցները լրատվամիջոցների հետ զրույցում նշեցին, որ իրենք մտահոգ են իրենց երեխաների ու պետության ապագայի համար։ «Ես կոչ եմ անում մեր հանրությանը, որպեսզի յուրաքանչյուրը միանան ու համախմբված կերպով պահանջենք, որ հանրությանը ներկայացվի այս լաբորատորիաների թափանցիկ աշխատանքը։ Ե՛վ նախկին, և՛ ներկա իշխանությունները նման գործառույթ չեն իրականացրել, որ հանրությունը տեղյակ լինի, թե լաբորատորիաների ներսում ի՞նչ են անում։ Լաբորատորիաներ կան, որտեղ մարդու ոտք չի դրվել։ Մենք պետք է տեղեկացված լինենք, թե ինչ է կատարվում այդ լաբորատորիաներում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր անդամ Վահագն Չախալյանն իր խոսքում հայտնեց կարգախոսը, որով պայքարելու են ԱՄՆ կենսալաբորատորիաների դեմ։ ««Հայաստանը լաբորատոր փորձադաշտ չէ»։ Սա է մեր կարգախոսը և սա ընդամենը խոսքեր չեն։ Մենք այս կարգախոսով գնալու ենք տրամաբանական ավարտին։ Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դառնա երրորդ երկրների շահերի բախման ռազմադաշտ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ ժողովրդի շահերի դեմ գործող այս լաբորատորիաները դադարեցնեն իրենց գործունեությունը»,- նշեց Վահագն Չախալյանը։

Չախալյանը ներկայացրեց իրենց պահանջները։

Առաջինը․ նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են վրացական պետանվտանգության նախկին նախարարի հայտարարության մասով հրապարակային բացատրություն տալ, համաձայն որի՝ Հայաստանում ևս գործում է ԱՄՆ կենսալաբորատորիաներ։ Ակցիայի մասնակիցները ՀՀ իշխանություններից պահանջում են հրապարակել ՀՀ-ում գործող բոլոր նման լաբորատորիաների ցուցակը և ստեղծել հանրային խորևհուրդ՝ նման կենտրոնների աշխատանքների դադարեցման նպատակով։

«Մենք ԱՄՆ իշխանություններից պահանջում ենք հրապարակային բացատրություն տալ նման անօրինական գործողությունների մասով և այս թմայի շուրջ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ շանտաժի լեզվով չխոսել։ ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ից պահանջում ենք հրապարակային դարձնել ՀՀ-ում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին ու հայ հանրությանը իրազեկել դրանց վտանգների մասին։ Միաժամանակ, պահանջում ենք հրապարակային դարձնել հայ գործիչների ցուցակը, ովքեր կասկածելի շահերից ելնելով բոլոր ժամանակներում մասնակցել ու մասնակցում են ՀՀ պետականությանն ու առողջապահությանը սպառնացող նման նախագծերին։ Մենք այս պահանջները հասցնելու ենք մինչև տրամաբանական ավարտին»,- ասաց Վահագն Չախալյանը։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության համահիմնադիրներից Արա Զոհրաբյանը հիշեցրեց, թե ինչու են իրենք այս կենսալաբորատորիաներին հարցը բարձրաձայնում։ «Պատճառ առաջին․ սա վտանգում է մեր հանրային առողջությունը։ Երկրորդ պատճառ․ այդ գործընթացը հակասում է միջազգային պայմանագրերին։ Սա միջազգային հանցագործություն է։ Երրորդ պատճառ․ այն պետությունները, որոնք կարող են ԱՄՆ ռազմական գերատեսչության կողմից ֆինասանվորվող լաբորատորիաների գործունեության արդյունքում թիրախ դառնալ՝ մասնավորապես Ռուսաստան, Չինաստան, Իրան և այլն, այդ պետությունները Հայաստանի նկատմամբ կարող են անառողջ հետաքրքրություններ ունենալ և շատ բնական պատճառով։ Կասեն՝ ձեր երկրում է տեղի ունենում ու չեք կանխում։ Այս երեք պատճառներով մենք մերժում ենք այս գործընթացը և պահանջում անկախ, թափանցիկ փորձաքննություն իրականացնել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Իսկ այն մարդիկ, ովքեր մտածում են սա չափազանցություն է, հեքիաթի ժանրից է, թող ուշադրություն դարձնի Ուկրաինա-Վրաստան հարաբերություններին»,- իր խոսքում ասաց Արա Զոհրաբյանը։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այս հարցում կա մի քանի պատասխանատու։ Ամենաառաջին պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով համագործակցում է Ջորջ Սորոսի հետ, մյուսը՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մեկ այլ պատասխանատու՝ աշխարհում բիոլաբորատորիաների հարցում գործունեություն ծավալող Բիլ Գեյթսը, և վերջինը՝ Ջորջ Սորոսը։ Ակցիայի մասնակիցները կրում էին այդ մարդկանց դեմքով դիմակներ՝ ավելի պատկերավոր դարձնելով նրանց պատասխանատվությունն այս հարցում։


Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img