Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը մայիսի արդյունքներով արագացել Է՝ հասնելով 1982 թվականից ի վեր ռեկորդային մակարդակի՝ 9,1 տոկոսի՝ մեկ ամիս առաջվա 9 տոկոսից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի Ազգային վիճակագրական բյուրոյի (Office for National Statistics, ONS) տվյալները:
Մայիս ամսվա ընթացքում սպառողական գներն ապրիլի 2,5 տոկոսով աճից հետո բարձրացել են 0,7 տոկոսով: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են DailyFХ պորտալի կողմից անցկացված հարցմանը, իսկ եւ իսկ սպասում Էին տարեկան գնաճի մինչեւ 9,1 տոկոս արագացման: Ամսական արտահայտությամբ սպասվում Էր սպառողական գների 0,6 տոկոսով աճ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: