44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, այսօր՝ հունիսի 22-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Զոհված զինծառայողների հարազատներն ի աջակցություն Գալեյանի՝ հավաքվել են Քննչական կոմիտեի բակում։
Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը նշեց, որ արդարադատական համակարգի հանդեպ վստահություն չկա։ «Էս երկրի ցանկացած պետական ոլորտ, իրավապահ համակարգ այնքան չի աշխատում, որ քաոս է, շունը տիրոջը չի ճանաչում։ Բոլորս շատ լավ գիտենք՝ ով է Ջհանգիրյան Գագիկը։ Մատաղիսի դեպքը լավ հիշում ենք։ Ով էս 5000 տտղու արյան հաշվին, կփորձի ծածկադմփոց անել ու ոչ մի բան չանել, ուրեմն իրանք բոլորն էլ թուրք են։ Գալիս է ժամանակը, որ ես ինքս ինձ եմ մեղադրում, որ իմ տղային այդպես եմ դաստիարակել կամ հայոց բանակ եմ ուղարկել»,- ասաց Գարիկ Գալեյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Դատարանը, սակայն, Գալեյան եղբայրներին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք մեղադրվում են զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու մեջ:
Անդրադառնալով իր եղբոր դեմ ցուցմունք տված Ռազմական ոստիկանության գնդապետի ցուցմունքին, ասաց․ «Ես իրեն ցույց եմ տալիս իմ տղայի նկարը, ասում եմ զոհվել է, ասում է՝ դա իմ պրոբլեմը չէ։ Ասում է՝ ես մեղավոր եմ, որ ձեր երեխեքը մեռել են։ Դա հայոց բանակի գնդապետի խո՞սք է։ Բա ոնց չասեմ, որ ԳՇ-ում բոլորը գենդեռներ են։ Եթե որևէ դատախազ, դատավոր լավ կզգա ինձ դատելուց ու կգնա տուն իր դիմաց կինը, մայրը հաց կդնեն, ուրեմն նույնն էլ իր ընտանիքի անդամներն են։ Հերիք չի այս 5000 տղաների արյան հաշվին ապրում են, մի բան էլ թրքանում են ու թուրքին՝ Նիկոլ Փաշայեվին սպասարկում»,- վրդովված ասաց Գարիկ Գալեյանը։