Հարավային Աֆրիկան հայտնել է կապիկի ծաղիկի առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
«Պացիենտը 30 տարեկան տղամարդ է Յոհաննեսբուրգից, ով չունի ճամփորդական պատմություն, ինչը նշանակում է, որ դա բերովի դեպք չէ»,-ասուլիսում ասել է առողջապահության նախարար Ջո Ֆահլան:
Կապիկի ծաղիկի նախնական ախտանշաններն են բարձր ջերմությունը, այտուցված ավշային հանգույցներն և ու դրանց մեծացումը, ջրծաղիկի նման ցանը: Հիվանդությունը հիմնական թեթև է ընթանում, պացիենտներն ապաքինվում են երկու կամ երեք շաբաթ անց: