Ուրբաթ, 8 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է բավարարել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված)Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը: Հունիսի 23-ի նիստում որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն դռնբաց նիստում քննության առնելով ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի՝ 2022 թվականի մայիսի 18-ին ԲԴԽ-ին ներկայացված միջնորդությունը և կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ որոշեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանձնախմբի միջնորդությունը բավարարել:

«ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»,-ԲԴԽ որոշումը հայտնեց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը: Դեմ է եղել Անի Մխիթարյանն, ով ունի նաև հատուկ կարծիք:

Ըստ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի՝ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, սակայն հրապարակվում է հունիսի 23-ին:

Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ 3 անդամների` Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ։

Ըստ հանձնախմբի ներկայացրած միջնորդության՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img