ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, համաձայն որի ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության, պետական կառավարման համակարգի բարեփոխումներում: ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը։
«ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120 000 000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը հետևյալ կերպ. 68 565 000 ԱՄՆ դոլար՝ ժողովրդավարության խթանման, 51 435 000 ԱՄՆ դոլար՝ տնտեսական անվտանգության բարելավման համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը: