«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորեմ կուսակցության համամասնական ցուցակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Նա նաեւ հավելել է. «Գիտակցելով 28 բնակավայր ընդգրկող համայնքի ղեկավարման ողջ պատասխանատվությունը և թիմակիցներիս հետ քննարկումների արդյունքում հանգելով այս որոշմանը` պատրաստ եմ ստանձնել այն` ժողովրդի վստահության քվեին արժանանալու պարագայում»: