Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ։
Հիշեցնենք, որ մինչ հեղափոխությունը հիմնադրամը ղեկավարում էր Արա Վարդանյանը՝ ում մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը և դրա միջոցներն օգտագործելու համար, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: