Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և սպասում «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Այս մասին Բաքվում ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Զանգեզուրի միջանցքը պետք է կապ հաստատի Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև կարճ ժամանակահատվածում»,- հայտարարել է նա։