Հինգշաբթի, 30 Նոյեմբերի, 2023
- Գովազդ -spot_img

Սիրիան ամեն ջանք գործադրում է հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Սիրիայի դեսպանը՝ Գարեգին Բ-ին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու շնորհավորանքը բերելով տիկին դեսպանին նշանակման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների և գործակցության շարունակական ամրապնդման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ հայ-սիրիական պատմական կապերին` ընդգծելով Սիրիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց զորացման գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Սիրիայում ահաբեկչական գործողությունների, իսկ Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին ու պատճառված ավերածություններին՝ վստահություն հայտնելով, որ երկու բարեկամ ժողովուրդները լավատեսության ոգով ու զորեղ հավատքով կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները։

Նորին Սրբությունը նաև իր երախտագիտությունը հայտնեց Սիրիայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Դեսպան Նորա Արիսյանն իր հերթին Հայոց Հովվապետին ներկայացրեց Սիրիայում հակամարտության հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները՝ հաստատելով, որ Սիրիայի իշխանություններն ամեն ջանք ի գործ են դնում հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ։ Տիկին դեսպանը Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորեց նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց արդյունավոր գործունեություն ի զորացումն հայ-սիրիական հարաբերությունների:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img