Մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից անհաղթահարելի մի իրավիճակ, որովհետև դա այն օրն էր, երբ իշխանություն-հասարակություն-սահմանադրություն ջրբաժան գծվեց։
Այս մասին ընդդիմության հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մենք ինչպես միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ին թիվ մեկ պաշտոնյան խայտառակ փաստաթուղթ է ստորագրել և րոպեներ անց ասել՝ եկել է մեր վրեժի ժամանակը։ Մեր ժողովուրդը մոռացել է, որ այդ պաշտոնը զբաղեցնող մարդը օրեր հետո ասում էր՝ ես տեսել եմ մեր զինվորների տեսանյութերը սահմանից ու սպասում եմ Երևանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք։ Այդ պայմաններում մենք չենք կարող խոսել Սահմանադրության մասին։ Մենք Սահմանադրությունից շատ հեռու ենք գնում»,- ասաց Վարդևանյանը։