Պետության պլաններում է առաջիկայում ամբողջությամբ վերանորոգել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը:Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ավանեսյանն այս որոշման ընդունումը պայմանավորեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Հանրապետական անձավաբուժական կենտրոն և Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռելու և Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագրից Նևրոզների կլինիկա ՓԲԸ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:
«Նևրոզների կլինիկայի գործունեությունն ընդհանուր առմամբ տեղափոխվելու է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Փորձելու ենք դրա շրջանակներում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում: Այդ նպատակի համար արդեն իսկ պետության կողմից հատկացվել են միջոցներ՝ վերանորոգման և վերազինման համար»,-ասաց Ավանեսյանը: