Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին, քանի որ չեն հավատում Գլխավոր դատախազության կողմից օբյեկտիվ քննությանը։
Նրանք բողոքում են, որ իրավապահ մարմինները ծածկադմփոց են անում պետական դավաճանության գործը։ «Իրավապահները, գլխավոր դատախազ «տրյապեն» պետության շահերը չեն պաշտպանում, այլ Նիկոլ Փաշինյանի ու իր ոհմակի։ Նիկոլը, Աննան սաղի վզին դրել են։ Գլխավոր դատախազը կոնկրետ թուրք է, ինքը տղամարդ չէ։ Չեմ կարծում իրենք ինչ-որ բան կանեն։ Բայց ես կանեմ, ես չեմ թողնի իմ տղու արունը հենց նենց մնա։ Որ մի գեներալին, իշխանության ծառայողին տեսա Եռաբլուրում ծեծելով եմ սպանելու։ Իրենք լրիվ թուրքեր են։ Իրենց համար կարևոր է փողը, իրենք սպասում են, որ թուրքը գա, փող տա իրանց աղջիկներին առնի, տանի հարեմ։ Չնայած, էս երկրում մի միլիոն թուրք կա։ Էս ժողովուրդը երբ է հասկանալու, որ էս իշխանությունները ծախեցին երկիրը, 5000 երեխու կյանք խլեցին, 5000 տան ծուխ մարեցին, հազարավոր տղաների հաշմանդամ սարքեցին»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը։