ՀՀ ազգային ժողովում շարունակվում են հուլիսի 6-ին կառավարության նախաձեռնությամբ մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքները:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված մի շարք օրենքների նախագծեր, այդ թվում՝ «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաև «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: