Թուրքական «Akşam» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտգործնախարարների հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, գրում է Ermenihaber.am-ը։
Ըստ կայքի՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումն է արել. «Մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքին (բացմանը) և ցանկանում, որ այն րոպե առաջ բացվի»: