Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես, Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։