Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում Է, որ ԱՄՆ-ը բավականաչափ չի անում Կիեւին աջակցելու համար: Այդ գնահատումը նա շարադրել Է հուլիսի 7-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Միացյալ Նահանգներն օգնում Է Ուկրաինային, շատ Է օգնում, բայց դա բավականաչափ չԷ հաղթելու համար։ Մենք ցանկանում ենք այդ օգնության մեծացում: Մենք կռվում ենք մեր տարածքի համար, մենք չենք ցանկանում, որ այլ երկրներից մարդիկ կռվեն մեր տարածքի համար: Բայց ԱՄՆ-ը համաշխարհային տնտեսություն Է եւ կարող Է մեզ օգնել ինչպես զենքով, այնպես Էլ ֆինանսներով»: «Բացի դրանից, ԱՄՆ-ը կարող Է ազդել Եվրոպայի երկրների որոշումների վրա, խոսքը վերաբերում Է նաեւ քաղաքական աջակցությանը»,- հայտարարել Է Զելենսկին: