Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան, հետևել խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել պատերազմից հետո մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին:

Արրցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը նախ այցելել է Պատարայում կառուցվող ջրամբարի տարածք: ԱՀ ջրային կոմիտեի նախագահը տեղում զեկուցել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարականը կատարվել է ըստ ժամանակացույցի. 10 ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել Ստեփանակերտի ջրընդունիչ կայանը սնուցող նոր ջրատար խողովակաշարը: Ներկայումս ընթանում են մեծ ջրամբարի կառուցման շինաշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2025թ.-ին:

Նախագահ Հարությունյանը ռազմավարական է որակել կյանքի կոչվող ծրագրերի նշանակությունը, ընդգծել, որ, չնայած առկա սոցիալ-տնտեսական բարդ խնդիրներին, դրանց իրականացման համար պետական միջոցներից շարունակվելու են հատկացվել անհրաժեշտ գումարներ:

Նախագահի այցելության հաջորդ վայրերը Աստղաշենի և Հովսեփավանի վարչական տարածքներն էին, որտեղ պետական և բարեգործական միջոցներով կառուցվում են համապատասխանաբար 149 և 92 առանձնատներ: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև ընթացիկ տարվա վերջ երկու բնակավայրերում պատրաստ կլինի ավելի քան 150 առանձնատուն` նախատեսված Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս համայնքների բնակիչների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների համար:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև մեկ տարի առաջ ժամանակակից ագրոկանոններով հիմնված «Գրիկա ագրո» ՓԲԸ խաղողայգու և «Գրեեն Լանդ-1» ու «Գրեեն Լանդ-2» ՍՊ ընկերությունների արքայանարնջի և սերկևիլի այգիներում, այցելել ռուսաստանաբնակ գործարարի կողմից հայրենի Խնապատ գյուղում հիմնած «Բեսթ ֆուդ» սառնարանային տնտեսություն, որը զբաղվում է նաև պտուղների և հատապտուղների աճեցմամբ: Իր խոսքում նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախում գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը այլընտրանք չունի, և պետությունը պատրաստ է խրախուսել և աջակցել այն տնտեսվարողներին, ովքեր արդի չափորոշիչներին համապատասխան տնտեսություններ կհիմնեն:

Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img