Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավիրրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով։ Այս մասին հրապարակված է «Azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Ըստ հրապարակման՝ ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև նրանց հետ կապակցված անձինք, այդ թվում` ընտանիքի անդամները։